15-րդ հարկի պատշգամբից իր երկու երեխաներին նետած Գալինա Րյաբկովային կրկնակի սպանության մեղադրանք է ներկայացվել:

Ռուսաստանի Քննչական կոմիտեում հայտնել են, որ Դոլգոպրուդնոյե քաղաքի 27-ամյա բնակչուհի Գ. Րյաբկովային մեղադրանք է ներկայացվել` ըստ ՌԴ ՔՕ-ի 105-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու անչափահասների սպանություն):

Իր մեղքը Րյաբկովան ամբողջովին ընդունել է, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ըստ կատարված բժշկական փորձաքննության` հաստատվել է, որ դեպքի կատարման պահին Րյաբկովան չի գտնվել ալկոհոլային, թմրանյութային կամ այլ միջոցների ազդեցության տակ:

Ինչպես հայտնում է  «utro.ru»-ն, քննությունը հաստատել էր, որ հունիսի 24-ին Րյաբկովան խաբեությամբ իր երկու  որդիներին` 4-ամյա Ռոդիոնին եւ 7-ամյա Վոլոդյային դուրս է հանել 15-րդ հարկի պատշգամբ, որից հետո, օգտվելով ֆիզիկական առավելությունից, պատշգամբի պատնեշից ցած է նետել: Տղաները տեղում մահացել են: