Կոտայքի մարզի Զովունի գյուղում, այսօր` հուլիսի 3-ին, ժամը 15-ի սահմաններում, գյուղի բնակիչ Ալիխան Կարոյանը փորձել է վաճառելու նպատակով մորթել իր 3 տարեկան Ռեմբո ցլին, սակայն ցուլը պոկելով պարանը կատաղել է եւ դիմել փախուստի:
Բնակիչներին ահաբեկելով վերջինս հասել է մինչեւ Երեւանի Դավիթաշենի վարչական շրջան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց «Աշխարհի եզդիների» միության նախագահ Ազիզ Թամոյանը:
Նրա խոսքով, ճիշտ է բնակիչները ահաբեկվել են, սակայն տուժողներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան աշխատակիցները: Ցուլը վնասազերծվել է:
Ռեմբո ցլին արդեն մորթել են, որ տանեն վաճառեն:


























