Խարկովի հիվանդանոցում Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Կարլ Լամերսը: ՆԱՏՕ-ի ներկայացուցչի ավտոշարասյունը հիվանդանոցի բակում դիմավորել են մի քանի տասնյակ ցուցարարներ, որոնք աջակցություն են հայտնել Տիմոշենկոյին:
Տիմոշենկոյի պատկերով մարզաշապիկներ հագած ցուցարարները ուղեկցել են մեքենաները «Յուլյային` ազատություն» վանկարկումներով, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:
Այսօր առավոտյան Լամերսը հանդիպել է Խարկոմի մարզկոմի ղեկավար Միխայիլ Դոբկինի հետ, որին ներկա է եղել ՆԱՏՕ-ի ԽՎ գլխավոր քարտուղար Դեւիս Հոփսը:
Ուկրաինա այցելության ժամանակ Լամերսը նախատեսում է հանդիպել նաեւ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, վարչապետ Նիկոլայ Ազարովի, Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի եւ ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ:




























