ՆԱՏՕ-ն չի ձգտում սիրիական խնդրի ռազմական լուծման: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դիրք Բրենգելմանը:

«Ամեն կորսված օր վերածվում է նոր զոհերի, սակայն մենք վստահ ենք, որ խաղաղ լուծումն, ի վերջո, կգտնվի»,-ընդգծել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

Բրենգելմանի խոսքով, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը նաեւ հետեւում է թուրք-սիրիական սահմանին տիրող իրավիճակին եւ զսպվածություն է ակնկալում Անկարայի եւ Դամասկոսի կողմից:

«Հույս ունենք, որ այնպիսի միջադեպ, ինչպիսին օդանավին հարվածելն էր, չի կրկնվի»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քատրուղարի տեղակալը: