Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, այսօր` հուլիսի 3-ին, ընդունել է Հայաստանում Ալբանիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Դաշնոր Դերվիշին:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները կարեւորել են Հայաստանի եւ Ալբանիայի միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում ակտիվ համագործակցությունը, միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Երկու երկրների հարաբերությունների խթանման առումով կարեւորվել է խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը, միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցությունը: