ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի վերաբերյալ Վրաստանի ներկայացրած բանաձեւը, թեեւ Ռուսաստանը կոչ էր արել չընդունել այն, որպեսզի դա չվնասի Հարավային Կովկասի վերաբերյալ ժնեւյալ քննարկումներին:
Բանաձեւ օգտին քվեարկել է 60, դեմ` 15 պետություն, եւս 82 երկիր ձեռնպահ է մնացել:
Բանաձեւ համաձայն, ՄԱԿ-ի ԳԱ-ն «կոչ անում ժնեւյալ քննարկումների բոլոր մասնակիցներին ակտիվացնել իրենց ջանքերը ամուր խաղաղություն հաստատելու համար, պայմանավորվել վստահության ամրապնդման առավել արդյունավետ միջոցների շուրջ եւ անհապաղ քայլեր ձեռնարկել մարդու իրավունքների ապահովման եւ բոլոր փախստականների եւ ներքին տեղահանվածների կամավոր, անվտանգ, արժանի եւ անխոչընդոտ իրենց բնակավայրերը վերադառնալու համար բարենպաստ պայմանների ապահովման համար»:
Նշենք, որ ժնեւյան քննարկումները տեղի են ունենում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ ԵՄ-ի նախագահությամբ, Ռուսաստանի, Հարավային Օսիայի, Աբխազիայի, ԱՄՆ-ի եւ Վրաստանի մասնակցությամբ:




























