Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի տանն ու գրասենյակում խուզարկություններ են կատարվել հինգ տարի առաջ նախագահական արշավի ապօրինի ֆինանսավորման գործի շրջանակում:
Գործը քննող դատավորը նախկինում կասկած էր հայտնել, թե Սարկոզին 2007թ-ին անձամբ է գնացել «l`Oreal» ընկերության սեփականտար Լիլիան Բատենկուրի մոտ` կանխիկ գումար վերցնելու համար:
Սարկոզին, որի անձեռնմխելիություն ժամկետն ավարտվել է հունիսի 16-ին, երկու օր առաջ քննիչին է ուղարկել իր աշխատանքային օրացույցի պատճենը` բացատրությունենրով` հույս ունենալով այդպիսով իր վրայից հանել մեղադրանքը: Սակայն նախագահի աշխատանքային ժամանակցույցը կարող է միայն հարցերի որոշ մասի պատասխանը տալ:
Ինչպես հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները, քննիչներին հետաքրքում է, թե ինչ նպատակով է Բատենկուրի բանկային հաշվից 2007 փետրվարին եւ ապրիլին 400 հազարական եվրո գումար հանվել:




























