Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը, իր եռօրյա Լիբանան այցելության ժամանակ կայցելի Հայ կաթոլիկ պատրիարքություն:

Սեպտեմբերին կայանալիք այցելության ընթացքում, 85-ամյա պոնտիֆիկը հանդիպումներ կունենա քրիստոնեական եւ մահմեդական կրոնական առաջնորդների, ինչպես նաեւ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի եւ վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ, հաղորդում է AFP-ն:

Սպասվում է, որ իր այցի ընթացքում Հռոմի Պապը կընդգծի Մերձավոր Արեւելքում քրիստոնյա եւ մահմեդական համայնքների խաղաղ գոյակցության  անհրաժեշտությունը:

Այցելության գլխավոր իրադարձությունը կլինի Հռոմի Պապի` խաղաղության կոչ պարունակող ելույթը Բեյրութում` հուլիսի 16-ին:

Վատիկանը Հռոմի Պապի Լիբանան այցելության մասին հաղորդագրություն է տարածել այսօր` հուլիսի 3-ին: