Կատվի վրա բնակվող մակաբույծները ի վիճակի են թաքուն փոփոխություններ առաջացնել կանանց ուղեղներում` նրանց ինքնասպանության դրդելով: Այդ մասին ասվում է Մերիլենդի համալսարանի բժշկական դպրոցի դոկտոր Թեոդոր Պոստոլաչի զեկույցում:

Ինչպես հաղորդում է «ABC News»-ը, գիտնականները վաղուց գիտեին, որ եթե հղի կինը վարակվում է T.gondii մակաբույծով, մեծանում է հավանականությունը, թե նա կարող է մահացած երեխա ունենալ կամ մակաբույծի` պտղին փոխանցելու դեպքում`  երեխայի ուղեղի վնասումը: Սակայն 45 000 կանանց մասնակցությամբ իրականացված հետազոտությունները  փոփոխություններ են արձանագրել նաեւ նրանց ուղեղներում:  Գիտնականների տվյալներով` վարակվածների մոտ 1,5 անգամ ավելացել է ինքնասպանությունների ռիսկը:

Երկրի բնակչության մոտ, մեկ երրորդը վարակված է T.gondii-ով: Նրանցից շատերը նույնիսկ որեւէ կասկած չունեն, քանի որ չկան նաեւ ախտանշաններ: Սակայն մակաբույծը կարող է հայտնվել ողջ մարմնում` ուղեղից մինչեւ մկաններ եւ  աղիներ:
Հնարավոր է, որ մակաբույծը ներթափանցում է նյարդային շղթայի մեջ, ինչն էլ առաջացնում է վախ, դեպրեսիա: