Թերթը գրում է, որ նախագահականում տեւական ժամանակ է, ինչ փորձում են մի պաշտոն գտնել Վիկտոր Դալլաքյանի, մի պաշտոն էլ` Վարդան Բոստանջյանի համար:
Վիկտոր Դալլաքյանին ցանկանում են իրավաբանական բլոկում տեղավորել, ինչ վերաբերում է ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ լինելու խոստմանը, ապա առժամանակ այդ գործընթացն «ատստավիտ» է արվել մի շարք պատճառներով, այդ թվում եւ Իսագուլյանին «չշարժելու» անհրաժեշտությամբ. Իսագուլյանի համար նախագահին հատկապես մոտիկ կանգնած մարդիկ են միջնորդել:
Ինչ վերաբերում է Վարդան Բոստանջյանին, ապա վերջինիս համար, ԿԲ խորհրդին զուգահեռ, փոխնախարարի, մի «պրիստիժնի» վարչության պետի պոստ են մտմտում, գրում է «Հրապարակը»:




























