ՀՅԴ-ում խմորումները շարունակվում են: Դաշնակցության Երեւան քաղաքի մարմինը երեկ «գաղտնաժողովի» էր: Այդ մասին գրում է «Հայացք» թերթը:
«Կուսակցության ներսում մեծամասնությունը այն համոզման է, որ Հրանտ Մարգարյանի եւ նրա կողմնակիցների 15 տարվա ղեկավարման ընթացքում շատ կարկառուն դեմքեր քաղաքական կերպարից վերածվել են բիզնես-կերպարների:
Մեր աղբյուրների հավաստմամբ` այսօր կայանալիք ՀՅԴ Գերագույն մարմնի ժողովը շատ թեժ է լինելու, սպասվում է, որ Գերագույն մարմնի անդամների 70-80% կփոխվի»,- գրում է «Հայացքը»:



























