Սիրիական ընդդիմադիրները Կահիրեի հանդիպման վերջում պարզապես կռվել են: Խոսքակռիվը վերածվել է ձեռնամարտի, գործածել են բռունցքներ եւ աթոռներ: Գործին ստիպված խառնվել է հյուրանոցի թիկնազորը:
Կռվի պատճառ է դարձել «քրդերի հարցը»: ԱՊԼ-ի ղեկավար Նաբիլ ալ Արաբին հայտարարել էր, որ վերջնական փաստաթղթերի բոլոր կետերը հավանություն են ստացել համաժողովի մասնակիցների կողմից, բացառապես «քուրդ ժողովուրդ» եզրույթից:
Դա առաջացրել է Քրդական ազգային խորհրդի անդամների զայրույթը, որոնք հայտարարել են, որ լքում են նիստը ի նշան բողոքի: Նրանց փորձել են կանգնեցնել, ինչն էլ վերաճել է կռվի: Վերջիվերջո, քրդական պատվիրակության անդամները հեռացել են նիստից:
Կոնֆերանսի մասնակիցները պետք է երկու փաստաթուղթ ստորագրեին` «Խարտիա ազգային գործողությունների» կամ «Սիրիական դեմոկրատական պետության սահմանադրություն» եւ ճգնաժամի կարգավորման տարբերակների փաստաթուղթ, որը պետք է ենթադրեր Ասադի հրաժարականը:
Կահիրեում հուլիսի 2-3-ն ընթանում էր սիրիական խմբավորումների երկօրյա կոնֆերանս: Հանդիպմանը մասնակցում էին 250 սիրիացիներ:
Կոնֆերանսին պաշտոնապես ներկայացված չէր Սիրիական ազատ բանակը, նաեւ Սիրիական հեղափոխության գլխավոր հանձնաժողովը:
Կոնֆերանսը լքել են Դեմնոկրատական ընտրություն ընդդիմադիր կազմակերպությունը, մի շարք անկախ ներկայացուցիչներ:



























