Առանց քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության  ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները կարող են ձախողվել: Այդ մասին հայտարարել է ԵՄ ղեկավար Հերման Վան Ռոմպեյը` ելույթ ունենալով Երեւանում հուլիսի 4-ին անցկացվող «Հայաստանը Եվրոպայում» կոնֆերանսին:

Նրա խոսքով`պատգամավորականների հետ կայանալիք հանդիպմանը մտադիր է շոշափել քաղաքացիական հասարակության դերի հարցը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

«Հայաստանի հսկայական ներուժի իրացումը, այդ թվում ԵՄ քաղաքական ասոցիացիայի միջոցով, կախված է հակամարտության կարգավորումից եւ դրա հետեւանքներից: Հսկայական է  քաղաքացիական հասարակության դերը հակամարտության խաղաղ կարգավորման գործում», -ընդգծել է Վան Ռոմպեյը:

Նրա խոսքով` պաշտոնական բանակցություններին զուգահեռ, հարկ է հիշել քաղաքացիական հասարակության հսկայական դերի մասին:  «Առանց քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության  ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները կարող են ձախողվել, ինչը շատ լուրջ հետեւանքներ կունենա տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու առումով», - ամփոփել է ԵՄ ղեկավարը: