Հոնդուրասում, հուլիսի 3-ին, կործանվել է մեկ տոննա կոկաինով բեռնված թմրամաֆիայի օդանավը: Օդանավի օդաչուները չեն կարողացել վայրէջք կատարել, որի հետեւանքով այն բախվել է գետնին: Օդանավում եղել են Բրազիլիայի երկու քաղաքացիներ, օդաչուներից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել, երկրորդը` մահացել է, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը` վկայակոչելով Univision հեռուստաալիքը:
Նախնական տեղեկատվության համաձայն, թմրանյութով բեռնված օդանավը թռչում էր Կոլումբիայից , ընդ որում օդանավը գրանցված է ԱՄՆ-ում: Սովորաբար նման թռիչքների վերջնականգառն ԱՄՆ-ն է, որտեղ կոկաինը տեղափոխվում է Հարավային ԱՄերիկայից` Կենտրոնական Ամերիկայի երկրների միջոցով:
Հիշեցնենք, որ մայիսի կեսերին ոչ մեծ Cessna տիպի օդանավը, որը պատկանում էր մեքսիկական թմրամաֆիային, կործանվել էր Էկվադորում: Օդանավում հայտնաբերել էին 1,5 մլն դոլար, որը նախատեսված էր թմրանյութերի հերթական խմբաքանակի դիմաց վճարելու համար:


























