ԵՄ Եվրոպական խորհուրդը Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում է ընդհանուր հեռանկարում: Այս մասին այսօր` հուլիսի 4-ին, հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման Վան Ռոմպեյը` ելույթ ունենալով Երեւանում ընթացող «Հայաստանը Եվրոպայում» համաժողովում:

«Շատը շատի դիմաց» սկզբունքն ընդհանուր սկզբունք է, որը տարածվում է «Եվրոպական հարեւանություն» ծրագրի մասնակից բոլոր պետությունների վրա: Այդ սկզբունքը հաջողությամբ կիրառվում է «արաբական գարնան» երկրների նկատմամբ: Փաստորեն այն նշանակում է, որ որքան շատ են երկրները գնում բարեփոխումների ճանապարհով, այնքան մեծ ֆինանսական աջակցություն կտրամադրի Եվրոպական խորհուրդը», -ասել է նա, ավելացնելով, որ սկզբունքը չի կարող գործել հակառակ ուղղությամբ` սկզբում անհրաժեշտ են բարեփոխումները, իսկ հետո կլինի աջակցությունը:

«Մենք աջակցում ենք «Եվրոպական հարեւանություն» ծրագրի այն մասնակից երկրներին, որոնք գտնվում են կայուն ժողովրդավարության կառուցման ընթացքում, այդ թվում նաեւ Հայաստանին: Ընթացիկ տարվա մայիսի 15-ին Եվրոպական խորհուրդն ընդունել է ճանապարհային քարտեզը: Եվրոպական խորհուրդը Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում է ընդհանուր հեռանկարում, այդ թվում հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության գոյությունը:

Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրին, ապա բանակցությունները գոհացուցիչ են: Այսպիսով, «շատը շատի դիմաց» սկզբունքը հանդիսանում է մեր հարաբերությունների անկյունաքարը», - նշել է Հերման Վան Ռոմպեյը:

Նա հիշեցրել է, որ մեկնարկել են Ասոցացման համաձայնագրի մաս կազմող խորը եւ համափարպակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունները: Նա նկատել է, որ բազմաթիվ ասպեկտներով Հայաստանը մեկուսացված է: Այս առեւտրային համաձայնագիրը կարող է նոր խթան հանդիսանալ ներդրումների եւ ձեռներեցության զարգացման համար: Ազատ առեւտուրը կարեւոր է երկրի արդիականացման համար, եւ այդ պատճառով Հայաստանի համար այդքան կարեւոր են հարաբերությունները Եվրոպական խորհրդի հետ: «Մեզ համար նույնպես կարեւոր են հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ այն հանդիսանում է «Արեւելյան գործնընկերութուն» ծրագրի կարեւորագույն գործընկեր եւ ընդունել է արդիականացման եվրոպական հեռանկարը:

Առեւտուրը լոկոմոտիվ է հանդիսանում հետագա բարեփոխումների համար», - ամփոփել է Ռոմպեյը: