Հուլիսի 5-ին Կալինինգրադում (Ռուսաստան) կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, այսօր` հուլիսի 4-ին Կալինինգրադ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Նիստի ընթացքում կքննարկվեն օրակարգում ընդգրկված ԱՊՀ շրջանակներում ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող քսանից ավելի հարցեր:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանի եւ Բելառուսի պաշտպանության նախարարների հետ: