Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է Թունիսի քաղաքացուն, ով, քննության տվյալներով, կարեւոր դեր է խաղացել «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորմանը գումարներով եւ տեղեկատվությամբ ապահովելու գործում:

Ձերբակալվածի անունը չի հաղորդվում: Նշվում է միայն, որ նա եղել է ծայրահեղական կայքի ադմինիստրատորը, նաեւ պատասխանել է ֆինանսական հոսքերի բաշխման համար: Թունիսցուն նաեւ մեղադրում են ահաբեկիչներ հավաքագրելու մեջ: Նրան արդեն մեղադրանք է առաջադրվել:

Ինչպես նշում է «Տրուդ» թերթը, ֆրանսիացի իրավապահներն ակտիվացրել են հակաահաբեկչական գործունեությունն իսլամիստների դեմ, երբ Մարոկկոյից ներգաղթած Մուհամեդ Մերան հարձակումների շարք էր իրականացրել զինվորականների եւ երեխաների վրա: «Թուլուզի հրաձիգի» ոչնչացումից հետո ոստիկանությունը բազմաթիվ իսլամիստների է ձերբակալել: