Հուլիսի 3-ին, ժամը 13.20-ին, 1956 թ. ծնված  Ռոբերտ Ճ.-ի   վարած  բեռնատար գնացքը Վանաձոր-Արջուտ երկաթուղու թիվ 2658 գծահատվածի 4-րդ պիկետի վրա հարվածել է երկաթգծի վրայով անցնող, 86-ամյա Վաղինակ Սաղումյանի  ձեռնասայլակին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հարվածի հետեւանքով նա բազկոսկրի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է հետաքննություն: