Հայաստանի եւ ԵՄ հարաբերություններում առաջընթաց է նկատվում: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է Հայաստանի եւ Եվրոպայի պատմական կապերը, պատմական եւ մշակութային ընդհանրությունը, «Հայաստան-ԵՄ ընդհանրությունը»:
Ռոմպեյն ասել է, թե Հայաստանի նախագահի հետ հանդիպում է արդեն երրորդ անգամ, նախորդ հանդիպումները կայացել են Վարշավայում եւ Բրյուսելում: «Հարաբերությունները խորանում են, ինչի ապացույցը ասոցացման, ազատ առեւտրի համաձայնագրերի շուրջ բանակցությունների ակտիվ ընթացքն է, նաեւ սկսված բանակցությունները վիզային ռեժիմի մեղմացման ուղղությամբ: Հայաստանը ճիշտ ճանապարհին է եւ անհրաժեշտ է շարունակել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության հարգումը: Դեռ շատ գործ կա անելու: ԵՄ-ն պատրաստ է աջակցել բարեփոխումների ըթնացքին»,- նշել է վան Ռոմպեյը:
Նա նշել է, թե ԵՄ-ն ողջունում է Հայաստանի իշխանությունների ջանքերը` ուղղված ավելի թափանցիկ եւ մրցունակ ընտրությունների անցկացմանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























