Միջուկային հետազոտությունների Եվրոպական կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել է նոր տարրական մասնիկ հայտնաբերելու մասին: Այժմ գիտնականներին անհրաժեշտ է պարզել, համընկնո՞ւմ է արդյոք այն իր հատկություններով անցած դարի 60-ական թվականներին տեսականորեն կանխատեսված Հիգգսի բոզոնի հետ: Այսօրվա «դարի հայտնագործությունը» ապացուցելու է այսպես կոչված Աստծո մասնիկի գոյությունը: Հենց նրա համար էլ ծախսվել էր 9 մլրդ դոլար Մեծ ադրոնային կոլայդերի շինարարության վրա:

Միջուկային հետազոտությունների Եվրոպական կազմակերպության սեմինարում իր շնորհանդեսի ժամանակ Ջո Ինկանդելան հայտարարել է, որ բաց բոզոնի մասան կազմում է 125,3 գիգաէլեկտրոն-վոլտ -ԳէՎ , պլյուս-մինուս 0.6 ԳէՎ:
Տարրական մասնիկների ֆիզիկայում ընդունված է խոսել «հայտնագործության» մասին, եթե նրա ստատիկ կարեւորությունը գերազանցում է 5 սիգմը: CMS-ի ներկայացուցիչը ընդգծել է, որ հայտարարված ցուցանիշները «նախնական են , սակայն շատ կայուն եւ համոզիչ»:

Մեծ ադրոնային կոլայդերի վրա կոլաբորացիայի պաշտոնական ներկայացուցիչ Ֆաբիոլա Ջիանոտտին հաղորդել է, որ Մեծ ադրոնային կոլայդերի ATLAS դետեկտորը հայտնաբերում է նոր մասնիկ, որի ազդանշանի ստատիկ կարեւորության մակարդակը գերազանցում է անհրաժեշտ 5 ստանդարտ շեղումները:

«Մեր տվյալներում մենք տեսնում ենք նոր մասնիկի գոյության պարզ վկայագրեր», - ասել է Ջիանոտտին:

Այսօրվա «դարի հայտնագործությունը» ապացուցելու է այսպես կոչված Աստծո մասնիկի գոյությունը: Հենց նրա համար էլ ծախսվել էր 9 մլրդ դոլլար Մեծ ադրոնային կոլայդերի շինարարության վրա:

Հատկանշանական է, որ այս միջոցառմանը, որը հեռարձակվում էր ամբողջ աշխարհին, հրավիրված էին այժմ էլ դեռ կենդանի այսպես կոչված Հիգգսի մեխանիզմի հեղինակները, այդ թվում ինքը Պիտեր Հիգգսը, ում անունն է կրում չբռնվող Աստծո մասնիկը:

Մեկնաբանելով CMS եւ ATLAS հայտնագործությունը, Փիթեր Հիգգսը խոստովանել է, որ «չէր սպասում, որ դա կլինի իր կյանքի օրոք»: