Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիային մեղադրել է Սիրիայի տարածքում գործող «ահաբեկիչներին» աջակցելու մեջ: Նա Անկարայից պահանջել է այլեւս չմիջամտել իր երկրի ներքին գործերին:
«Թուրքիան աջակցում է Սիրիայի քաղաքացիներին սպանող ահաբեկիչներին», - ասել է Ասադը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, որի առաջին մասը հրապարակվել էր նախօրեին:
Նախորդ մասում Բաշար Ասադն ասել էր, որ ցավում է սիրիական ուժերի կողմից թուրքական կործանիչի անկման վերջին դեպքի համար: Դամասկոսը շարունակում է պնդել, որ այդ ինքնաթիռը խախտել է Սիրիայի օդային տարածքը:
Ինչպես նշում է «Ազատություն» ռադիոն, Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները վերջին ժամանակներս կտրուկ սրվել են: Անկարան Ասադին բազմիցս կոչ էր արել թողնել պաշտոնը: Թուրքիան, միաժամանակ, հերքում է որեւէ կերպ նրա զինված հակառակորդներին օգնելը:




























