Գերմանիայի Բադեն Վյուրտեմբերգի բնակչին Կարլսրուե քաղաք հարկադիր արտաքսելը ողբերգության է վերածվել, տղամարդը պատանդներ է վերցրել, կա զոհ: Ոստիկանությունը շրջափակել է շենքը:
Ինչպես հայտնում են գերմանական հեռուստաալիքները, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 4-ին: Բնակարանի արտաքսվող տերը զինված է եղել: Տանը կրակոցներ են լսվել: Ոստիկանությունը կարծում է, որ պատանդների մեջ սպանված կա: Ըստ նախնական տեղեկության` մի քանի մարդ վիրավորվել է, գրում է Spiegel ամսագիրը:
Ըստ KA-News-ի` պատանդները 3-ն են` դատական կատարածուն, բնակարանի նոր տերը եւ փականագործը: Հանցագործը կրակ է բացել, հենց որ եկվորները բացել են դուռը: Թե ով է դարձել նրա զոհը եւ քանի մարդ են այժմ գտնվում տանը, դեռեւս հայտնի չէ:
Ինչպես գրում է Bild թերթը, տղամարդն ապրելիս է եղել տան ձեղնահարկում տանտիրուհու հետ: Նա անտառապահ է աշխատում, այդ պատճառով էլ զենք պահելու իրավունք ունի:
Արտաքսյալի հետ կապ չկա:


























