Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին այն դեպքում, եթե քաղաքական ճգնաժամը, որն առաջացել է նախօրեին ռուսերենի կարգավիճակի մասին ընդունված օրենքից հետո, չկարգավորվի:
«Վիկտոր Յանուկովիչը չի բացառել, որ եթե չհաջողվի կայունացնել խորհրդարանի աշխատանքը, պետք է անցնել խորհրդարանական արտահերթ ընտրությունների», – ասվում է նախագահի մալո ծառայության հայտարարության մեջ, մեջբերում է «gazeta.ru»-ն:
Ավելի վաղ Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինը հայտարարել էր հրաժարականի մասին ռուսերենի կարգավիճակի վերաբերյալ ընդունած օրենքի պատճառով: Հրաժարական էր տվել նաեւ խորհրդարանի փոխխոսնակ Նիկոլայ Տոմենկոն:
Կիեւի Ուկրաինական տան մոտ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ բողոքողների միջեւ: Հաղորդվում է, որ «Բերկուտը» կիրառել է արցունքաբեր գազ:
Հուլիսի 3-ին ընդունած օրենքը ենթադրում է Ուկրաինայի 13-րդ եւ 27-րդ շրջաններում ռուսերենի տարածաշրջանային կարգավիճակի ամրապնդում:



























