Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակում ընդգրկված Սուքիաս Ավետիսյանը Ազգային Ժողովի պատգամավոր դարձավ:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ, որի ընթացքում, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի` 2012 թ. հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» N 3 արձանագրությունը, կազմել է արձանագրություն` ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Սուքիաս Հեգելի Ավետիսյանին տալու մասին:

Հերթական նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով ըտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Կարինե Վիլիկի Հարությունյանի գրանցումը` հաշվի առնելով նրա կողմից ներկայացրած ինքնաբացարկի մասին դիմումը: 

Նշենք, որ Ռաֆիկ Գրիգորյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ: