Չորս մարդ է զոհվել Յակուտիայում «Յուտէյր» ավիաընկերության ուղղաթիռի կործանման հետեւանքով:
AS-350 ուղղաթիռը մեկնել էր Լենսկ քաղաքից: Ուղղաթիռում գտնվել են երկու ուղեւորներ, օդաչուն եւ տեխնիկը: Թռիչքից չորս րոպե անց կորել է կապը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Օդանավի կործանման պատճառներն առայժմ չեն հաղորդվում: Դրա մնացորդները հայտնաբերվել են Լենսկի օդանավակայանից 4 կմ հեռավորության վրա` լեռներում:
«Յուտէյր» ընկերությունը Ռուսաստանում ուղղաթիռների խոշորագույն շահագործողն է եւ խոշորներից մեկը ողջ աշխարհում:
Ավիաընկերության պարկում ֆրանս-գերմանական Eurocopter ընկերության AS-350B3 մակնիշի 12 ուղղաթիռ կա:


























