Լիբիայի Ազգային անցումային խորհուրդն, այսօր` հուլիսի 4-ին, երկրում արտակարգ դրություն է մտցրել, որը կտեւի մինչեւ հուլիսի 7-ը. հենց այդ օրն են Լիբիայում տեղի ունենալու առաջին ընտրությունները 42 տարի անց:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը»` վկայակոչելով Al-Arabiya-ն, այդ ընթացքում ողջ երկրում անվտանգության ուժեղացված միջոցներ կձեռնարկվեն: Այլ սահմանափակումների մասին ոչինչ չի հաղորդվում:

Սպասվում է, որ հուլիսի 7-ին լիբիացիները պետք է Գլխավոր ազգային կոնգրեսի պատգամավորներ ընտրեն, որը կփոխարինի Ազգային անցումային խորհրդին: Նոր կոնգրեսը ձեռնամուխ կլինի երկրի Սահմանադրության մշակմանը:

Գլխավոր ազգային կոնգրեսի 200 մանդատներին հավակնում է 1206 թեկնածուներ տարբեր քաղաքական ուժերից եւ 2501 անկախ թեկնածուներ: Լիբիայում ձայնի իրավունք ունի շուրջ 2,8 մլն մարդ: