Յակուտիայում ուղղաթիռի վթարի վայրում երեք զոհի մարմիններ են հայտնաբերվել: АS-350 ուղղաթիռում եղել են չորս մարդ:
Լենսկ-Տալական չվերթով մեկնող չորստեղանի ուղղաթիռը հուլիսի 4-ի երեկոյան կապի մեջ չի եղել: Ուղղաթիռի որոնման համար օդ են բարձրացել երկու Մի-8 ուղղաթիռ: 20 րոպե անց որոնողական ուղղաթիռները գտել են АS-350-ը Լենսկի շրջակայքում, հայտնում է «pravda.ru»-ն:
«Յութեյր» ավիաընկերության մամլո ծառայությունում, որին պատկանում է АС-350-ը, հայտնել են, որ ուղղաթիռում չորս մարդ են եղել` օդաչուն, տեխնիկը եւ երկու ուղեւոր: Սակայն երբ փրկարարները հանել են բեկորները, ապա գտել են միայն երեք մարմին: Չորրորդ մարդու որոնումները շարունակվում են:



























