ԱՄՆ-ի արեւելյան հատվածում ավելի քան 1,2 միլիոն մարդ անկախության օրն առանց լույսի է նշում: Ահավոր փոթորիկը մի քանի նահանգներում հանգեցրել է վթարների եւ 24 մարդու մահվան:
Բնակիչներն ստիպված են մնալ առանց էլեկտրականության, հեռուստատեսության եւ համացանցի: Տարածաշրջանում ահավոր շոգ է, օդափոխիչները եւ սառնարանները չեն աշխատում:
Ըստ վերջին տվյալների`փոթորկից զոհվել է 24 մարդ, զոհվածների թիվը կարող է ավելանալ:
Ըստ The Boston Globe թերթի տվյալների, որին վկայակոչում է «Կոմսոմոլսկայա պրավդան», վթարի վերացումը ձգձգվում է, եւ բնակավայրերում էլեկտրաէներգիա կարող է լինել միայն շաբաթվա վերջին:


























