Վաշինգթոնում հրաձգության արդյունքում մեկ մարդ սպանվել, երեքը վիրավորվել են: Հրաձգությունը տեղի է ունեցել Վաշինգթոնի հյուսիս-արեւելքի Գալաթին փողոցում: Վիրավորների շարքում երկու դեռահասներ կան:

Ինչպես տեղական ոստիկանությանը հղում անելով հաղորդում է «Ինտերֆաքսը», փոխհրաձգությունը տեղի է ունեցել դիվանագիտական առաքելության տարածքում: 

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, վիրավորվածներից մեկը գտնվում է ծայրահեղ վիճակում: Դեպքի մանրամասները չեն հաղորդվում:

Սկսվել է դեպքի հանգամանքների հետաքննությունը: