Ուկրաինայի արեւմուտքում, սահմանի մոտ աղետի է ենթարկվել սահմանապահ ծառայության օդանավը, զոհվել է 3 մարդ:
Ինչպես հաղորդում է Ուկրաինայի ԱԻՆ-ը, սահմանապահ ծառայության թեթեւ շարժիչով Diamond DA-42 օդանավը կործանվել է Կարպատներում` լեռնային տեղանքում:
Օդանավն ընկել է հուլիսի 4-ին, ժամը 18:00-ի սահմաններում, պետական սահմանի մոտ:
Վթարա-փրկարարական աշխատանքներին մասնակցում է 480 մարդ եւ 25 միավոր տեխնիկա, այդ թվում ԱԻՆ-ից 90 մարդ, 13 միավոր տեխնիկա եւ մեկ Մի-8 ուղղաթիռ, հաղորդում է Gazeta.ru-ն:
Վթարի պատճառները դեռ պարզ չեն:


























