Լքված ամուսինն սպանել է կնոջն ու դստերը, երբ նրանք եկել էին իրենց իրերը հավաքելու, ապա ինքնասպան է եղել:
Ողբերգությունը տեղի է ունեցել Ռուսաստանի Վորոնեժի մարզի Նեչաեւկա ավանում: Հուլիսի 4-ին կինն իր 15-ամյա դստեր հետ եկել է ամուսնու տուն` հավաքելու իր իրերը: Կինն իր հետ նա բերել էր իր ծանոթին, որը պետք է օգներ ծանր կահույքը մեքենայի մեջ դնել, սակայն դեպքերի նման ընթացքը տանտիրոջ սրտով չէր:
Ամուսինը վերցրել է որսորդական հրացանը եւ կրակել սկզբում կնոջ, ապա նաեւ դստեր վրա. նրանք տեղում մահացել են:
Ինչպես հաղորդում է Life News-ը, ողբերգությանն ականատես է դարձել սպանված կնոջ 52-ամյա ծանոթը: Նրա ուղղությամբ նույնպես տղամարդը կրակել է, բայց նա միայն ուսի թեթեւ վնասվածք է ստացել:
Երբ տղամարդը հասկացել է, թե ինչ է կատարել, ինքնասպան է եղել` կրակելով իր կրծքին:



























