Երեւանում, հուլիսի 4-ին, ժամը 18.37-ին ահազանգ է ստացվել, որ Մազմանյան փողոցի թիվ 5/17 տան բնակիչները նկատել են օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ հատուկ մասնագետ:
Օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք:
Նույն օրը, Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 17/1 տան բնակիչները նկատել են օձ:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եվ հատուկ մասնագետ: Օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք:


























