Ադրբեջանում խոշոր ավտովթարի հետեւանքով 6 մարզ է մահացել: Վթարը տեղի է ունեցել այսօր` հուլիսի 5-ի գիշերը` Բաքու-Շամախի մայրուղու 61-րդ կմ-ին, Գոբուստանի շրջանում:

Միմյանց են բախվել Mersedes եւ «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Ադրբեջանի ԱԻՆ-ի պաշտոնական կայքը:

Վթարի հետեւանքով հենց տեղում մահացել են երկու մեքենաների վարորդներն ու «ՎԱԶ-21015»-ի 4 ուղեւորները: Եվս մեկ ուղեւոր տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես հաղորդում է APA-ն, ընդհանուր առմամբ, այս գիշեր Ադրբեջանում արձանագրվել է 19 ավտովթար, որի հետեւանքով մահացել է 14 եւ տուժել` 22 մարդ: