Արեւմտյան Հայաստանում, երբ Թանզիմաթի օրենքը դուրս եկավ, հայերն արդեն ստեղծել էին Սահմանադրություն եւ չունենալով պետականություն ապրում էին սեփական սահմանադրությամբ: Այս մասին, այսօր` հուլիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց դերասան, դրամատուրգ Վարդան Պետրոսյանն` անդրադառնալով Սահմանադրության օրվան:

Նրա խոսքով, դա երկրորդ դեմոկրատական սահմանդրությունն էր համարվում:

Ինչ վերաբերում է իր ստեղծագործական նորություններին, Վարդան Պետրոսյանը տեղեկացրեց, որ նոր մոնո ներկայացում է բերել, որը կոչվում է «Պարոնայք 50/50»: Տվյալ ներկայացումը խաղացել է հյուրախաղերում, սակայն գալով Հայաստան որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք չէին կարող չազդել սցենարի վրա:

Նա ասաց, որ չի ցանկանում բացել չակերտները, թե ովքեր են խաղում ներկայացման մեջ:

Դերասանի ներկայացմամբ, «Պարոնայք 50/50»-ի մեջ կանք բոլորս, խոսքը նաեւ ընտրությունների մասին է, թե անցած խորհրդարանական, թե` սպասվելիք նախագահական: Անդրադարձ կա նաեւ «Հարսնաքարի» դեպքին:

Վարդան Պետրոսյանը նշեց, որ եթե անդրադաձ չկատարվի այդ դեպքերի կնշանակի ինքդ քեզ կեղծել: