Կամբոջայում անհայտ հիվանդությունը 3 ամսում 60 երեխայի կյանք է խլել: Այս մասին հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

ԱՀՄ ներկայացուցիչ Աֆալուք Բհատիասեւին հայտարարել է, որ այդ հիվանդության նախաշնաններով հիվանդանոց տեղափոխված 62 երեխաներից 61-ը մահացել են:

Միաժամանակ չեն հայտնաբերվել փաստեր, որոնք կվկայեն, որ հիվանդությունը փոխանցվում է մարդուց մարդուն: Հիվանդացած երեխաները եղել են մինչեւ 10 տարեկան: Սկզբում նրանց մոտ եղել է բարձր ջերմություն, ապա նկատվել են նյարդաբանական սիմպտոմներ եւ շնչառական խնդիրներ:

ԱՀԿ-ի աշխատակիցները եւ Կամբոջայի բժիշկները փորձում են պարզել այդ հիվանդության պատճառները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հիվանդության մեծ մասն արձանագրվել է Կամբոջայի հարավային շրջաններում: