TYC 8241 2652 1 հեռավոր աստղի սկավառակի շուրջ պտտվող փոշու ամպն առեղծվածային կերպով անհետացել է: Այդ մասին ասվում է հուլիսի 4-ին Nature ամսագրում հրապարակված հոդվածում:  1,5-2 տարի առաջ  աստղի շրջակայքը լցված է եղել գազով եւ փոշով, սակայն վերջին դիտարկումները ցույց են տվել, որ այդ տարածքը մոլորակային համակարգի ձեւավորման կատարյալ վայր է: 

Astronews.ru-ն գրում է, որ  TYC 8241 2652 1-ն գտնվում է Արեգակնային համակարգից 450 լուսատարի հեռավորության վրա` Կենտավրոսի համաստեղությունում: Նա բավականին երիտասարդ է, ընդամենը 10 միլիոն տարեկան, այնինչ Արեգակը 4,5 միլիարդ տարեկան է: 

Հետագա դիտարկումները ցույց են տվել, որ ամբողջ փոշին անհետացել է , նրա քանակությունը 2 տարվա ընթացքում կրճատվել է 30 անգամ:

Մինչ այժմ առաջադրված հիպոթեզներից ոչ մեկը վերջնական պատասխան չի տալիս այն հարցին, թե ուր կարող էր անհետանալ փոշին: