Կես տարի առաջ Տիրենեյան ծովում խորտակված Costa Concordia նավի նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն ազատվել է տնային կալանքից:
Իտալացի դատավորները նավապետին պարտավորեցրել են գտնվել Նեապոլի նահանգի Մետա դի Սորենտո քաղաքում, որտեղ նա ապրում է, հայտնում է «gazeta.ru»-ն` վկայակոչելով Reuters-ը:
Սկետինոյին մեղադրում են հանցավոր անփութության եւ անկանխամտածված սպանության մեջ: Բացի դա, նավապետը լքել էր նավը նախքան ուղեւորների ամբողջական տարհանումը:
Costa Concordia զբոսանավը խորտակվել էր հունվարի 13-ին` Տիրենեյան ծովում, իտալական Տոսկանա մարզի Ջիլյո կղզու ափերի մոտ: Զբոսանավում 4,2 հազար մարդ էր եղել: Աղետի հետեւանքով զոհվել էր 32 մարդ:




























