Յակուտիայում «Յուտէյր» ավիաընկերության Eurocopter AS-350 ուղղաթիռի վթարի վայրում գտնվել է չորրորդ զոհի մարմինը: Այսպիսով, ավիավթարի բոլոր զոհերը հայտնաբերվել են:

Ռուսաստանի Քննչական կոմիտեի Արեւելյան Սիբիրի քննչական վարչության մամուլի ծառայությունում հստակեցրել են, որ դիակը ավելի վաղ հայտնաբերված մարմիններից մեկի տակ է եղել: Միայն մոտիկից զննելով է հնարավոր եղել գտնել նրան:

Ըստ վարչության ներկայացուցչի` վթարի վայրից զոհվածների մարմինները դեռեւս դուրս չեն հանել, հայտնում է «Տրուդ» թերթը:

Ըստ «ՅուՏեյր» ավիաընկերության` աղետի ենթարկված ուղղաթիռում եղել են օդաչու Վասիլի Գարդեյչուկը, մեխանիկ Վասիլի Դրուզենկոն, ուղեւորներ Յարոսլավ Վերեժակը եւ Արթուր Պոպովը:

Ուղղաթիռն աղետի էր ենթարկվել հուլիսի 4-ին` անմիջապես Լենսկի օդանավակայանից թռչելուց հետո: Ընկնելուց հետո մեքենան բռնկվել էր: