Միլանում որոշել են պայքարել մոծակների դեմ, որոնք հանգիստ չեն տալիս տեղի բնակիչներին, չղջիկների օգնությամբ: Դրա համար քաղաքի այգիներում կտեղադրվեն 1200 փայտե արկղեր, որտեղ չղջիկներ կապրեն:

Ինչպես հաղորդում է «ՄԻՌ»-ը, մի քանի շաբաթ անց 400 արկղեր կտեղադրեն Միլանի կենտրոնական «Սեմպիոնե» եւ «Կավե» այգիների 10 կանաչ հատվածներում:

Նշենք, որ չղջիկները հիմնականում սնվում են միջատներով, չջղիկը մեկ ժամում կարող է ուտել մինչեւ 200 մոծակ: