ԱՄՆ ֆլորիդա նահանգում փրկարարը զրկվել է աշխատանքից, ով լքել էր իր պատասխանատվության տարածքը` խեղդվող տղամարդուն առաջին օգնություն ցուցաբերելու համար:

Jeff Ellis and Associates ընկերության կորպորատիվ կանոների համաձայն, որտեղ աշխատում էր Թոմաս Լոպեսը, ծովափն ու լողանալու գոտիները բաժանված են պատասխանատվության գոտիների` մի քանի փրկարարների միջեւ:

Երբ Լոպեսի պատասխանատվության գոտուն հարակից հատվածում սկսել է մարդ խեղդվել, 21-ամյա փրկարարը վազել է նրան օգնության:

Երբ նա վազել է դեպքի վայր, ականատեսներն արդեն խեղդվողին դուրս էին բերել ջրից: Տղամարդը կիսաուշաթափ վիճակում է եղել, իսկ նրա թոքերում ջուր է եղել: Լոպեսն առաջին օգնություն է ցուցաբերել տուժածին` նախքան բժիշկների ժամանելը եւ փաստացի փրկել է նրա կյանքը:

Տեղի ունեցածի մասին փրկարարը զեկուցագիր է ներկայացրել եւ ազատվել աշխատանքից` իր պատասխանատվության գոտին թողնելու համար, հաղորդում է KM.RU-ն:

Լոպեսը խոստովանել է, որ մինչ օրս չի կարողանում հավատալ, որ նման բան կարող էր տեղի ունենալ: Ի նշան համերաշխության, նրա հետ ընկերությունից հեռացել են եւս մի քանի աշխատակիցներ: