Տղամարդը վայր է ընկել մի քանի մետր բարձրություն ունեցող օդնավասանդուղքից եւ մահացել: Քննությունը պնդում է, որ 35-ամյա ուղեւորն ինքնասպանություն է գործել: Նա մահացել է ընկնելուց երկու օր անց:
Ականատեսների վկայությամբ, Նալչիկի բնակիչ Անզոր Կարմովը, ով թռչում էր «ՅՈՒՏէյր» ավիաընկերության Մոսկվա-Վլադիկավկազ չվերթով, մյուս ուղեւորների հետ դուրս է եկել օդանավասանդուղքի վերին հատված: Զիջելով երեխայի հետ անցնող կնոջը, տղամարդը քայլ է արել դեպի օդանավասանդուղքի աջ կողմը: Վերջին վայրկյանին օդանավսանդուղքի պատը փացվել է եւ ուղեւորը վայր է ընկել, գլխով բախվելով, հաղորդում է ասֆալտին Life News-ը:
Արտակարգ պատահարից հետո շտապօգնության բրիգադը տուժածին անհապաղ տեղափոխել է Մինվոդի քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Մինվոդի քաղաքի օդանավակայանում «ՅՈՒՏէյր» ավիաընկերության ներկայացուցիչ Անդրեյ Լյուտիչենկոն հայտարարել է, որ ուղեւորի գործողությունները ինքնասպանության են նման եւ օդանավի անձնակազմը որեւէ մեղավորություն չունի:
Քննության վարկածի համաձայն, որը հիմնվում է տղամարդու բարեկամուհու խոսքի վրա, ով այդ պահին նրա կողքին է եղել, տղամարդն ինքն է ցած նետվել:




























