Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, հուլիսի 4-ին, գազի բալոն է պայթել, որի հետեւել է հրդեհը: Պատահարի հետեւանքով զոհվել է 17, վիրավորվել ավելի քան 155 մարդ:

Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Պայթյունը տեղի է ունեցել օրվա երկրորդ կեսին` քաղաքի արեւելքում գտնվող գրասենյակային թաղամասում:

Հրդեհը լրջորեն վնասել է պայթյունի վայրի մոտ գտնվող մի քանի գրասենյակային եւ բնակելի շենքեր: