Օգոստոսին Քիմ Քարդաշյանը կհայտնվի InStyle ամսագրի բրիտանական տաբերակի շապիկին:

Պարբերականին տված անկեղծ հարցազրույցում Քարդաշյանը իր պատկերացումները կներկայացնի սիրո, ռոմանտիկայի եւ բաժանության մասին:

«Ես միշտ հավատացել եմ սիրուն: Ես միշտ հաջողակ չեմ եղել սիրո մեջ, բայց ես դեռ հավատում եմ»,-ասել է նա: Քիմը կպատմի նաեւ իր նախկին ամուսին Քրիս Համֆրիսի հետ իր հարաբերությունների մասին:

Հարցազրույցում նա կպատմի, որ, հնարավոր է, երեխա որդեգրի: «Եթե ինձ մեկ տարի առաջ հարցնեին, ես կասեի ոչ, բայց ամեն բան փոխվում է: Հիմա ես մտածում եմ, որ կարող եմ անել դա: Ես ցանկանում եմ ամուսնանալ, որպեսզի երեխաները դաստիարակվեն երկու ծնողների կողմից, բայց եթե դա ինձ չհաջողվի, ես միայնակ երեխա կորդեգրեմ»,-ընդգծել է Քիմը: