Հայտնի ռուսաստանցի ռեփեր Տիմատին պլաստիկ վիրահատության է ենթարկվել, որպեսզի ազատվի ականջի բլթակների վրայի անցքերից, գիտակցելով, որ տղամարդու համար ականջողեր կրելը ավելի քան երեխայություն է: Ամենայն հավանականությամբ, երգիչն իր ադամանդե ականջողերի եզակի հավաքածուն կհանի վաճառքի, քանի որ դրանք նրան այլեւս պետք չեն լինի:
Վիրահատությունը տեւել է մեկ ժամից էլ պակաս` տեղային թմրեցմամբ: Արդյունքում պլաստիկ վիրաբույժները Տիմատիի ականջներին վերադարձրել են իրենց նախկին տեսքը«Ոչ մի սարսափելի բան չկա, թեեւ զգացողությունները ամենահաճելիներից չէին:
Դեռեւս քնելն է անհարմար, քանի որ հենց կողքի ես թեքվում, ցավում է»,-ասել է ռեփերը, հաղորդում է Dni.ru-ն:
Տիմատին իր այս անսպասելի որոշումը բացատրել է այսպես. «Երեւի ես մեծացել եմ դրա համար: Ավելի լուրջ արվեստը պարտադրում է փոխել կերպարդ»: Տիմատիի որոշ երկրպագուներ հակված են կարծել, որ երգիչը որոշել է փակել ականջների բլթակների անցքերը, որպեսզի մարմնի վրա տեղ բացի դաջվանքների համար, որոնց համար նրա «խելքը գնում է»:




























