Երեխաների առկայությունը մեծերին փրկում է ռինովիրուսից: Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ-ի Քարնեգի Մելլոն համալսարանի հետազորողները: Հատկանշական է, որ այս փաստի առնչությամբ ոչ մի տրամաբանական բացատրություններ չեն բերվում, սակայն վիճակագրական տվյալները առավել քան խոսում են:
Ինչպես հաղորդում է Medikforum.ru-ն, գիտնականները ռինովիրուսի հետ շփման են ենթարկել 18-55 տարեկան 795 ֆիզիկապես առողջ չափահաս մարդկանց:
Փորձարկման մասնակիցները նախապես հանձնել են անալիզներ, որոնք թույլ են տալիս որոշել նրանց իմունիտետը տարբեր վարակների նկատմամբ, եւ անցել են անկետավորում: Նրանք պետք է նշեին իրենց սեռը, քաշը, ծննդյան օրը, կրթությունը, գործունեության ոլորտը, քաղաքացիական կացությունը եւ երեխաների առկայությունը:
Փորձարկման ընթացքում հայտնաբերվել է, որ ժառանգներ ունեցող մարդկանց մոտ մրսածության հավանականությունը միջինը 52 տոկոսով ավելի քիչ էր, քան մնացածի մոտ: Այն ընտանիքներում, որտեղ դաստիարակվում են մեկ կամ երկու երեխաներ, ծնողները եղել են ավելի կայուն վիրուսի նկատմամբ 48%-ով, իսկ բազմազավակ մայրերն ու հայրերը` 61%-ով: Իսկ սեփական ժառանգներից առանձին ապրող չափահասների մոտ օրգանիզմի դիմադրողականությունն ավելի բարձր է եղել` 73 տոկոս:




























