Կամբոջայում անհայտ հիվանդություն է մոլեգնում, որը  հուլիսի 5-ի դրությամբ մինչև  7 տարեկան 60-ից ավելի երեխայի կյանք է խլել:

Ինչպես հայտնում է   «Կոմսոմոլսկայա պրավդան», շտապ կարգով Կամբոջա են մեկնել  Առողջապահության համաշխարհային կազմակերպության  մասնագետները, որտեղ նրանք միացել են տեղի գործընկերներին և փորձում են  հասկանալ խորհրդավոր հիվանդության պատճառները:

Հիվանդներին,  որոնց մեծ մասը մինչեւ 3 տարեկան է,  հիվանդանոցներ են հասցնում բարձր ջերմությամբ և անհայտ շնչառական հիվանդության ախտանիշերով: Առայժմ հաջողվել է փրկել 62 փոքրիկներից միայն մեկին:

Ոչ  Կամբոջայի առողջապահության նախարարութունում, ոչ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում  առայժմ չեն շտապում  հետևություններ անել և ասում են, որ անհրաժեշտ են  հետազոտություններ և դիտարկումներ:

Միաժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում տագնապ են հնչեցնում  վերջին տարիներին  աղքատ,  զարգացող,  ցածր բժշկակական ենթակառուցվածքով երկրներում գիտութանն անհայտ հիվանդությունների ի հայտ գալու միտմումների կապակցությամբ: