Ռուսաստանյան էստրադայի աստղ Ալլա Պուգաչովան շտապ մեկնել է Իսրայել` ձայնի հետ կապված խնդիրների պատճառով:
Ինչպես հաղորդում է ТСН-ն, նա գրեթե կորցրել է երգելու ունակությունը: Տեղական կլինիկաներից մեկում գտել են պատճառը` դիաֆրագմային խանգարում է կերակրափողը, ինչը, հավանական է, կապված է վերջին տարիներին երգչուհու կառուցվածքի փոփոխության հետ:
Երգչուհուն դեղորայքային բուժում են նշանակել: Ինքը` Պուգաչովան ասել է, որ թերապիան արդեն բավականին լավ արդյունք է տվել: Պուգաչովան որոշել է վերականգնել ձայնեը` դեկտեմբերին իր նախագծին` «Ծննդյան տոների հանդիպումներ» հաղորդմանը հանդես գալու համար:




























