ՕԵԿ-ական գյուղնախարար Սերգո Կարապետյանը, որը նաեւ «Արտֆուդ» պահածոների գործարանի սեփականատերն է, իր ընկերության ներսում եւ առահասարակ Արարատի մարզում լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Ըստ որոշ լուրերի` Կարապետյանը դեռեւս խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իր յուրայինների միջոցով հույսով է արել Արարատի մարզի բնակիչներից շատերին, որ նախարարի պաշտոնում վերահաստատվելու դեպքում նրանց ապահովելու է գյուղատնտեսական վարկերով: Կարապետյանը ՕԵԿ-ի համար աշխատած որոշ ինտելեկտուալ շերտի էլ խոստացել է հարմար գործ գտնել գյուղնախարարությունում, սակայն մինչեւ օրս ո´չ մեկը, ո'չ մյուսը իրականություն չեն դարձել: Մինչդեռ շատերը այն համոզմանն են եղել, որ ծայրահեղ դեպքում խոստումների չնչին տոկոսը կարող էր եւ իրագործվել»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: