ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի երգչուհի դստեր` Անգելինա Գասպարյանի պրոդյուսեր Արմեն Գեւորգյանը երեկ հաստատել է, որ մտածում են հայտ ներկայացնել, որպեսզի Անգելինան մասնակցի մանկական «Եվրատեսիլ-2012»-ին: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Աղջկա 10 տարին արդեն լրացել է, եւ մրցույթի կանոններով նա իրավունք ունի մասնակցելու «Եվրատեսիլ»-ին: Ի դեպ, Վովա Գասպարյանը հենց ոստիկանապետ նշանակվեց, նրա առաջին գործերից մեկը դստեր պրոդյուսերին ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի ղեկավար նշանակելը եղավ»,-գրում է «Հայկական ժամանակը»:



























