Իտալիայում հայտնաբերվել է նկարիչ Կարավաջոյի նախկինում անհայտ աշխատանքների հավաքածուն: Այն հայտնաբերվել են Միլանի Սֆորցա ամրոցում: 

Ըստ ամրոցի արխիվի հետազոտմամբ զբաղվող արվեստաբանների` հայտնաբերվել է Սիմոնե Պետերցանո նկարչի աշակերտների ավելի քան 1000 աշխատանքներ, որոնց շարքում է նաեւ  երիտասարդ Կարավաջոն: Նրան է պատկանում ավելի քան 100 նկար, հայտնում է KM.RU-ն` հղում անելով Reuters-ին:

Հայտնաբերված նկարների  հստակ գնահատումը դեռեւս չի կատարվել, սակայն ենթադրաբար նրանց արժեքը կարող է կազմել շուրջ 700 միլիոն եվրո:

Մի շարք մասնագետներ կասկածի տակ են դնում արվեստաբանների գտածոն: Նրանք պնդում են, որ հայտնաբերված նկարների հավաքածուից Կարավաջոյի վրձնին կարող են պատկանել միայն  առանձին միավորներ: